ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Իրանցի ուսանողները բողոքել են Ադրբեջանի կառավարության հակաիսլամական քաղաքականության դեմ

Իրանցի ուսանողները բողոքել են Ադրբեջանի կառավարության հակաիսլամական քաղաքականության դեմ

Իրանցի մի խումբ ուսանողներ հավաքվել են Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան դիմաց՝ բողոքելով Բաքվի հակաիսլամական քաղաքականության դեմ, գրում է parstoday.com-ը:

Հանրահավաքն անցկացվել է չորեքշաբթի՝ Ադրբեջանի մուսուլմանների միության առաջնորդ Թալե Բաղերզադեի հացադուլի 11-րդ օրը։

Ցուցարարներն այրել են Ադրբեջանի ու Իսրայելի դրոշները և Բաքվին կոչ արել վերանայել իր հակաիսլամական քաղաքականությունը:

Հանրահավաքի ավարտին ներկաներն ընթերցել են հայտարարություն՝ պահանջելով ազատ արձակել Թալե Բաղերզադեին և մյուս քաղբանտարկյալներին, ինչպես նաև վերանայել Իսրայելի հետ հարաբերությունները կարգարոլեու Բաքվի որոշումը:

Տեսանյութը՝ այստեղ:

 

  • Կիսվել: