ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Իրանցի նախարարը կարևորել է Իրանի և Ադրբեջանի միջև նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններին հետևելը

Իրանցի նախարարը կարևորել է Իրանի և Ադրբեջանի միջև նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններին հետևելը

Իրանի էներգետիկայի նախարարն ընդգծել է Իրանի եւ Ադրբեջանի նախկին պայմանավորվածություններին հետեւելու եւ երկու երկրների հարաբերությունների ընդլայնման անհրաժեշտությունը, գրում է parstoday.com-ը:

Իրանի էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբյանը և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մոստաֆաևը Թեհրանում ունեցած հանդիպման ժամանակ քննարկել են երկու երկրների միջև հարաբերությունների ընդլայնման և Իրանի ու Ադրբեջանի միջև նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններին հետևելում մասին հարցերը:
Շահագրգռվածություն հայտնելով տարբեր ոլորտներում երկու երկրների միջև հարաբերությունների հետագա ընդլայնման կապակցությամբ, կողմերը շատ տեղին համարեցին երկկողմ համագործակցության հնարավորությունները և ընդգծեցին հիդրոէներգետիկայի համատեղ զարգացման համար առկա խոչընդոտների վերացման անհրաժեշտությունը։

Իրանի էներգետիկայի նախարարը և Ադրբեջանի փոխվարչապետն անդրադարձել են նաև Իրանի, Ռուսաստանի և Ադրբեջանի էլեկտրացանցերի համաժամացման նախագծին, և կոչ արել վերացնել խոչընդոտները և ավելի արագ իրականացնել այս նախագիծը։

 

  • Կիսվել: