չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Իրանցի իրավապաշտպան Նարգիզ Մոհամադին արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի

Իրանցի իրավապաշտպան Նարգիզ Մոհամադին արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի

2023 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի հանձնման արարողությունը տեղի է ունեցել կիրակի օրը Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյի քաղաքապետարանում և հեռարձակվել Նոբելյան կոմիտեի պաշտոնական էջում X սոցիալական ցանցում։ Այդ մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ին: 

2023 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակը հոկտեմբերի 6-ին շնորհվել է իրանցի ակտիվիստ և Իրանում իրավապաշտպան կազմակերպության փոխնախագահ Նարգիս Մոհամադին «Իրանում կանանց ճնշումների դեմ պայքարի և բոլորի համար մարդու իրավունքների և ազատության խթանման պայքարի համար»:

Մոհամադին այժմ բանտում է։ Իրանի ԱԳՆ-ն դատապարտել է Մոհամմադիին Խաղաղության Նոբելյան մրցանակի շնորհումը` այն որակելով Թեհրանի դեմ ուղղված քաղաքական որոշում։

Մրցանակաբաշխությանը ներկա է եղել Նորվեգիայի թագավորական ընտանիքը։ Դահլիճը զարդարված էր սպիտակ և մանուշակագույն ծաղիկներով, իսկ պատերից մեկին դրված էր Նարգիզ Մոհամմադիի լուսանկարը։ Ակտիվիստուհու Նոբելյան դասախոսությունը, որը գրվել է բանտում, կարդացել են նրա երեխաները՝ Կիանան և Ալի Ռահմանին։ Նրանք մոր փոխարեն են ոսկե մեդալ ու դիպլոմ ստացել։

  • Կիսվել: