հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Իրանական Սպահանում կասեցվել է հարձակումը պաշտպանության նախարարության օբյեկտի վրա

Իրանական Սպահանում կասեցվել է հարձակումը պաշտպանության նախարարության օբյեկտի վրա

Իրանի պաշտպանության նախարարության համալիրը Սպահանում (գտնվում է երկրի կենտրոնում) չորեքշաբթի գիշերը հարձակման է ենթարկվել անօդաչու թռչող սարքի կողմից, որը հետ է մղվել հակաօդային պաշտպանության համակարգի միջոցով, հայտնում է Tasnim-ը։

«Անցած գիշեր անօդաչու թռչող սարքը փորձել է մոտենալ Սպահանի պաշտպանության նախարարության Ամիր ալ-Մումինին համալիրին, որի գործողությունները կասեցվել են»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Գործակալության տվյալներով՝ համալիրին մոտենալիս անօդաչու թռչող սարքը խոցվել է հակաօդային պաշտպանության համակարգի միջոցով,  վնասներ չեն հասցվել։

 

  • Կիսվել: