չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Իրանական պատվիրակություն խորհրդակցություններ է անցկացրել Սիրիայում խաղաղության գործընթացի վերաբերյալ

Իրանական պատվիրակություն խորհրդակցություններ է անցկացրել Սիրիայում խաղաղության գործընթացի վերաբերյալ

Նուրսուլթանում Իրանի արտաքին գործերի նախարարի քաղաքական հարցերով հատուկ խորհրդականը շարունակում է իր խորհրդակցությունները Նուրսուլթանում, Սիրիայում խաղաղության գործընթացի վերաբերյալ, գրում է parstoday.com-ը:

Հուլիսի յոթին Ղազախստանի Նուրսուլթան քաղաքում մեկնարկել է Սիրիայի հարցով Աստանայի գործընթացի բարձր մակարդակով բանակցությունների 16-րդ փուլը, որին մասնակցում են Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի, Սիրիայի կառավարության և ընդդիմության, ՄԱԿ-ի, Հորդանանի, Լիբանանի և Իրաքի ներկայացուցիչները:

Իրանի արտաքին գործերի նախարարի քաղաքական հարցերով ավագ խորհրդական Ալի Ասղար Խաջին չորեքշաբթի օրը Աստանայի 16-րդ միջազգային նիստի շրջանակում հանդիպել է Սիրիայի, Ռուսաստանի, Թուրքիայի պատվիրակությունների և ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի Սիրիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Գիր Պեդերսոնի հետ:

Այս հանդիպումներում Իրանի Իսլամական Հանրապետության պատվիրակությունն արծարծել է իր դիրքերը ահաբեկչության դեմ պայքարի, մարդասիրական օգնության, Սիրիայի դեմ ԱՄՆ պատժամիջոցների շարունակման վերաբերյալ:

 

  • Կիսվել: