երեքշաբթի, հունիս 3
3 / 6 / 2025
Իրանական ավիաընկերությունը դադարեցրել է թռիչքները դեպի Բեյրութ

Իրանական ավիաընկերությունը դադարեցրել է թռիչքները դեպի Բեյրութ

Իրանական ավիափոխադրողը դադարեցրել է թռիչքները դեպի Բեյրութ՝ Լիբանանի մայրաքաղաքի Ռաֆիկ Հարիրիի անվան միջազգային օդանավակայան, հայտնում է Tasnim-ը։

Iran Air-ի խոսնակ Հեսամ Քորբանալին շաբաթ օրը հայտարարել է, որ ավիաընկերության՝ դեպի Բեյրութ թռիչքները կդադարեցվեն մինչև հետագա ծանուցումը:

Քորբանալին նշել է, որ Iran Air ավիաընկերությունը կտրամադրի անհրաժեշտ տեղեկությունը, հենց որ վերսկսվեն դեպի Բեյրութ թռիչքները։

Այս որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ Բեյրութի հարավային արվարձաններին իսրայելական ավիահարվածի արդյունքում մահացավ լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման առաջնորդ Սեյեդ Նասրալլահը։

  • Կիսվել: