շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Իրան. Զորավարժությունների 4-րդ օրը թևավոր հրթիռներ են արձակվել թիրախների ուղղությամբ

Իրան. Զորավարժությունների 4-րդ օրը թևավոր հրթիռներ են արձակվել թիրախների ուղղությամբ

Իրանում Մուհամեդ մարգարեի անունը կրող զորավարժության չորրորդ օրն անցել է միջին հեռահարության թևավոր հրթիռների արձակմամբ:

Այս մասին տեղեկացնում է իրանական IRNA գործակալությունը։ Ծովային թևավոր հրթիռները հաջողությամբ արձակվել են լողացող և առափնյա հարթակներից՝ միաժամանակ խոցելով ծովում կոնկրետ թիրախները:

Զորավարժություններն անցկացվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատար, փոխ-ծովակալ Ալիռեզա Թանգսիրիի և Հաթամ ալ-Անբիայի կենտրոնական շտաբի մի խումբ բարձրաստիճան հրամանատարների ներկայությամբ։

Փոխ-ծովակալ Թանգսիրին նշել է, որ ռուսական արտադրության ծովային թևավոր հրթիռները ստեղծվել են երիտասարդ գիտնականների կողմից։ Նա ընդգծել է, որ հրթիռներն ունեն այնպիսի հնարավորություններ, ինչպիսիք են ռադարից խուսափելը, էլեկտրոնային պատերազմին դիմադրությունը, դժվարին պայմաններում թիրախավորելու հնարավորությունը։ Այս գործողություններում միաժամանակ օգտագործվել են երեք անօդաչու թռչող սարքեր՝ տարբեր մարտական, հետախուզական, օպտիկական, ազդանշանային և հեռահաղորդակցության հնարավորություններով։

  • Կիսվել: