Իրան-Իրաք պատերազմի զոհերի 98 մարմինների մնացորդներ տեղափոխվել են Իրան
Իրանի «Շալամչեհ» միջազգային սահմանային անցակետով երկիր են տեղափոխել Իրանաիրաքյան պատերազմի (1980-88 թթ.) 98 իրանցի նահատակների մարմինների մնացորդներ, հայտնել է իրանցի նահատակների մարմինների հայտնաբերման համար պատասխանատու որոնողական կոմիտեի ղեկավար գեներալ Մոհամմադ Բաքերզադեն, տեղեկացնում է IRNA-ն:
Նշվում է, որ մարմինների մնացորդները կուղարկվեն Իրանի Ահվազ քաղաք, այնուհետև կտեղափոխվեն Թեհրան:
Շուրջ 8 տարի տևած պատերազմը խլել է 230 000 իրանցի զինվորի կյանք, իսկ մոտ 600 000-ը զինհաշմանդամ է: