երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Իրան-Ադրբեջան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ Աբդոլլահիանը շնորհավորել է Բայրամովին

Իրան-Ադրբեջան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ Աբդոլլահիանը շնորհավորել է Բայրամովին

Իրան-Ադրբեջան դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի կապակցությամբ իր գործընկեր Ջեյհուն Բայրամովին ուղղված շնորհավորական ուղերձում, Ամիր Աբոդլլահյանը նշել է. «Իրանի արտաքին քաղաքականության մեջ հարևան, հատկապես՝ մուսուլման երկրների հետ բարեկամական ու եղբայրական հարաբերությունները հատուկ տեղ ունեն», գրում է parstoday.com-ը:

Ուղերձում ասված է. «Պատմական, մշակութային և կրոնական կապերի շնորհիվ, Ադրբեջանն առանձնահատուկ դիրք ունի և Իրանը մշտապես աջակցել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը»:

Աբդոլլահյանը հավելել է. «Ուրախալի է, որ վերջին երեք տասնամյակների ընթացքում երկու երկրների միջև տրանսպորտի, էներգետիկայի և առևտրի ոլորտներում փոխադարևձ հարգանքի վրա հիմնված հարաբերություններն ընդլայնվել են»:

Ավելի վաղ, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը նույնպես շնորհավորական ուղերձ էր հղել Ամիր Աբդոլլահյանին՝ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ:

Ուղրեձում ասված է. «Երկու երկրների հարաբերությունների հիմքում մեր ժողովուրդների կամքն է, որոնք պատմության ըթնացքում ապրել են բարեկամության ու բարիդրացիության սկզբունքներով, կիսել հոգևոր արժեքներ: Մեր հարաբերությունների հիմքում մշակութային, պատմական ու կրոնական ընդհանրություններ են»:

 

  • Կիսվել: