ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Իրադրությունը ռուս-ֆիննական սահմանին վատթարանում է

Իրադրությունը ռուս-ֆիննական սահմանին վատթարանում է

Արդեն երկու շաբաթ է, ինչ Ռուսաստանի և Ֆինլանդիայի սահմանին գտնվող անցակետ են ժամանում փախստականներ Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրներից։

Հաղորդվում է, որ երկու շաբաթվա ընթացքում այս կերպ Ֆինլանդիա է մտել 500 մարդ։ Ռուսական կողմի բնակիչներն ասում են, որ փախստականներին կազմակերպված սահման են տեղափոխում միկրոավտոբուսներով։

ԵՄ արտաքին սահմանների անվտանգության գործակալությունը (Frontex) նախատեսում է 50 սահմանապահ և այլ աշխատակից տեղակայել Ռուսաստանի հետ Ֆինլանդիայի սահմանին՝ վերահսկողությունն ուժեղացնելու նպատակով։

Նոյեմբերի 18-ին Ֆինլանդիան փակել է չորս սահմանային անցակետ երկրի հարավարևելյան մասում՝ պատճառաբանելով, որ ռուսական կողմը կազմակերպում է երրորդ երկրներից ներգաղթյալների զանգվածային մուտք ֆիննական սահման:

Չորեքշաբթի Ֆինլանդիայի կառավարությունը որոշել է փակել ևս երեք անցակետ մինչև դեկտեմբերի 23-ը՝ թողնելով միայն մեկը՝ ամենահյուսիսայինը՝ Ռայա-Յոոսեպին, քանի որ վերջին շրջանում ապաստան հայցողների հոսքը չի նվազել:

  • Կիսվել: