հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ԻՊ զինյալները փակ ցիստեռնով փորձել են տեղափոխել կանանց ու երեխաների (տեսանյութ)

ԻՊ զինյալները փակ ցիստեռնով փորձել են տեղափոխել կանանց ու երեխաների (տեսանյութ)

Իրաքում սահմանապահները կանխել են երեխաների մահը: Ենթադրվում է, որ նրանց ԻՊ զինյալները փորձել են բեռնատարով անցկացնել սահմանը, տեղեկացնում է islamnews.ru-ն:

Ինչպես հասկանալի է տեսանյութից՝ զինծառայողը բեռնատարի վարորդից պահանջում է ցույց տալ ցիստեռնի պարունակությունը. այդտեղից երեխաների լացի ձայներ են հնչում:

Վարորդը միայնակ չի կարողանում բացել դուռը, սահմանապահները մուրճով բացում են ցիստեռնի դուռը, որտեղ հայտնաբերվում են ԻՊ-ի զինյալների կանայք և երեխաներ: Նրանք ունենում են ջրազրկման և շնչահեղձության նշաններ՞

Նշվում է, որ երեխաների կյանքը հաջողվում է փրկել, իսկ ցիստեռնից դուրս եկած կանանցից մեկը նշում է, որ ինքը Ֆրանսիայից է:

 

  • Կիսվել: