շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
ԻՊ–ը ստանձնել է Շիրազում տեղի ունեցած հարձակման պատասխանատվությունը

ԻՊ–ը ստանձնել է Շիրազում տեղի ունեցած հարձակման պատասխանատվությունը

ԻԼԻՊ-ը ստանձնել է Իրանում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը։ Այս մասին տեղեկացրել է Al Mayadeen-ը։

Ինչպես տեղեկացրել է ИРНА-ն, Շահ Չերաղում երեկ տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով զոհվել է մեկ մարդ, ութ հոգի վիրավորվել է։

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին երկրի ՆԳՆ ղեկավար Ահմադ Վահիդիի, ինչպես նաեւ Ֆարսի նահանգապետ Մոհամադ-Հադի Իմանիեի հետ հեռախոսազրույցում հանձնարարել է անհապաղ պարզել Շիրազ քաղաքի (երկրի հարավ) Շահ Չերաղ դամբարանի ահաբեկչության բոլոր հանցակիցներին։

Ինչպես տեղեկացրել է ԻՐՆԱ-ն, Իրանի Ֆարս նահանգի գլխավոր դատախազ Կազեմ Մուսավին օգոստոսի 14-ին տեղեկացրել է, որ ահաբեկչության չորս կասկածյալ կալանավորվել է։

«Գլխավոր ահաբեկիչը, որը կրակ է բացել դամբարանում, անմիջապես ձերբակալվել է, նրան տարել են հարցաքննության», նշել է նա։

Մուսավիի խոսքով՝ ահաբեկչությունից տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է։

Սա արդեն երկրորդ ահաբեկչական գործողությունն է Շահ Չերաղ մզկիթի մոտ։ 2022թ. հոկտեմբերի 26-ին ահաբեկիչը կրակ էր բացել Շիրազ քաղաքի Շահ Չերաղ դամբարանի տարածքում, ինչի հետեւանքով զոհվել էր 13, տուժել 26 մարդ։

  • Կիսվել: