երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
ԻՊ-ի հարձակման հետևանքով զոհվել է 20 սիրիացի զինվոր

ԻՊ-ի հարձակման հետևանքով զոհվել է 20 սիրիացի զինվոր

Դեյր էզ-Զոր նահանգում ԻՊ գրոհայինների հարձակման հետևանքով 20 սիրիացի զինվոր է զոհվել, տասը վիրավորվել է, RIA Novosti-ին հայտնել է SAR անվտանգության գործակալությունների աղբյուրը։

«Քսան զինվոր է զոհվել, ևս տասը վիրավորվել Դեյր էզ-Զոր նահանգի արևելքում նրանց տեղափոխող ավտոբուսի դարանակալման հետևանքով»,- ասել է աղբյուրը։

Աղբյուրի համաձայն՝ ԻՊ ահաբեկիչները Բադիյաթ ալ-Մայադին անապատում դարանակալել են զինվորականներով ավտոբուսը։

 

Երեքշաբթի օրը սիրիական անվտանգության մարմինների աղբյուրը RIA Novosti-ին հայտնել է, որ հարևան Ռաքքա նահանգի բանակի անցակետերից մեկի վրա ԻՊ գրոհայինների հարձակման հետևանքով մեկ սիրիացի զինվորական է զոհվել, երեքը՝ վիրավորվել։

  • Կիսվել: