երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Ինձ փրկեց կատուն. Արցախում գտնվող ռուս երգչուհի Յուլիա Չիչերինան կապի է դուրս եկել

Ինձ փրկեց կատուն. Արցախում գտնվող ռուս երգչուհի Յուլիա Չիչերինան կապի է դուրս եկել

Արցախում գտնվող ռուս երգչուհի Յուլիա Չիչերինան, որին ընկերները չէին կարողանում զանգահարել, վերջապես կապի է դուրս եկել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ YouTube-ում հրապարակված տեսանյութում երգչուհին պատմում է, որ գտնվել է Արցախի գյուղերից մեկում, որտեղ անօդաչու թռչող սարքերը կրակ են բացել բնակիչների վրա:

Video Player
 
 

«Ես ինձ շատ լավ եմ զգում, վիրավոր չեմ: Չգիտեմ, թե ինչպես է կոչվում այն վայրը, որտեղ դեպքը տեղի ունեցավ: Դա մի փոքր գյուղ էր. իմ կարծիքով մենք արդեն անցել էինք սահմանը և Ղարաբաղում էինք: Կրակում էին անօդաչու թռչող սարքերից,  կրակում էին կամրջին, կրակում էին անգամ ծերունիների վրա: Օդային տագնապ էր: Մեքենաները կանգ առան, թաքնվելու տեղ չկար, և մենք ինչ-որ փակ տեղում պատսպարվեցինք: Ես տեսա, թե ինչպես են թաքնվում ծերունիները, երեխաները: Ինձ կատուն փրկեց. ես տեսա, թե ինչ հանգիստ է նա նստած, մոտեցա կատվին, նստեցի նրա մոտ»,- խոստովանում է երգչուհին ու հավելում, որ Արցախ է մեկնել երգելու համար:

  • Կիսվել: