երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Ինդոնեզիայում 6,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Ինդոնեզիայում 6,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Կենտրոնական Ինդոնեզիայի Արևելյան Նուսա Թենգարա նահանգում 6,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է օդերևութաբանության, կլիմայաբանության և երկրաֆիզիկայի գործակալությունը, հայտնում է Xinhua-ն:

Նշվում է, որ երկրաշարժը տեղի է ունեցել հինգշաբթի տեղական ժամանակով 04:04-ին։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է ցամաքում՝ Կուպանգ քաղաքից 15 կմ հարավ-արևելք, աղբյուրը գտնվել է 25 կմ խորության վրա, հայտնում է Xinhua-ն։

Երկրաշարժից հետո ցունամիի սպառնալիք չի եղել։ Գործակալությունը հավելել է, որ հիմնական ցնցմանը հաջորդել են մի քանի հետցնցումներ, որոնք որակվել են որպես թույլ:

  • Կիսվել: