ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ինդոնեզիայի Բաթամ քաղաքում չինական Ուհանից ժամանած ուղևորներին հատուկ հեղուկով են ցողում օդանավից իջնելիս (տեսանյութ)

Ինդոնեզիայի Բաթամ քաղաքում չինական Ուհանից ժամանած ուղևորներին հատուկ հեղուկով են ցողում օդանավից իջնելիս (տեսանյութ)

Ինդոնեզիայի Բաթամ քաղաքում չինական Ուհանից ժամանած ուղևորներին հատուկ հեղուկով են ցողում օդանավից իջնելիս: Համապատասխան լուսանկարներն ու տեսանյութերը հրապարակվել են համացանցում:

Ինչպես ներկայացնում է Business Insider-ը, փետրվարի 2-ին հրապարակված տեսանյութերից մեկում երևում է, թե ինչպես են ինդոնեզական Batik Air ավիաընկերության ուղևորները զարմացել կատարվածից: Վայրէջքից հետո օդանավից իջնելիս նրանց հատուկ պաշտպանիչ համազգեստով մարդիկ են դիմավորել և «ալկոհոլ» (alcohol) բառը հնչեցնելով` նրանց վրա ինչ-որ հեղուկ են ցողել: Ինդոնեզական աղբյուրներում հեղուկը ներկայացվում է որպես անտիսեպտիկ միջոց:

Երկրի նախագահի խոսնակը հայտարարել է, որ Բաթամ ժամանած ուղևորները արգելափակված են եղել Ուհանում և Հուբեյ նահանգի այլ քաղաքներում՝ պայմանավորված տեղի տրանսպորտային երթևեկության դադարեցմամբ:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի հետևանքով 305 մարդ է մահացել ողջ աշխարհում, վիրավորների թիվը գերազանցել է 14 000-ը:

  • Կիսվել: