կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ինչպիսի՞ն կարող է լինել Իսրայելի ցամաքային հարձակումը Գազայում. The Guardian

Ինչպիսի՞ն կարող է լինել Իսրայելի ցամաքային հարձակումը Գազայում. The Guardian

Մարտական գործողություններն իսրայելցի զինվորականների եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ, որպես կանոն, ծավալվել են նման սխեմաներով. երկար տարիներ ընթացող ցամաքային ներխուժումներ՝ ուղղված այն շրջանների եւ վայրերի դեմ, որոնք իսրայելցիներն օգտագործել են Գազային մոտենալու համար, գրել է The Guardian-ը։

Իսրայելը ակտիվորեն օգտագործել է նաեւ ավիացիա եւ գնդակոծել ցամաքային հրետանին ու ռազմածովային նավակները արշավի առաջին փուլում՝ ուղղված ՀԱՄԱՍ-ի ռազմական ենթակառուցվածքի դեմ՝ կառավարական շենքեր, ոստիկանական տեղամասեր, ափամերձ օբյեկտներ, ուսումնական կենտրոններ եւ պաշտոնյաների տներ։

Չնայած Իսրայելը հսկայական գերազանցություն ունի զինված ուժերի չափի, տեխնոլոգիաների, լոգիստիկայի տեսակետից, ՀԱՄԱՍ-ը անցած տարիներին զգալիորեն հարմարվել է՝ Գազայի միջավայրի առավելություններից օգտվելու համար։

Ինչպե՞ս է աշխարհագրությունն ազդում մարտական գործողությունների վրա

Գազայի աշխարհագրությունը սահմանափակում է իսրայելական գործողությունների հնարավորությունները, դրա համար էլ Իսրայելի Պաշտպանության բանակը հակված է օգտագործելու մոտեցման նույն երթուղիները։

Կան գյուղական շրջաններ Էրեզի անցակետի մոտ Գազայի ծայր հյուսիսում, որտեղ կան Գազայի կենտրոն տանող գծեր, եւ Խան-Յունիսի արեւելքում, որտեղ տանկերը եւ զրահատեխնիկան կարող են հեշտությամբ կրակային դիրքեր զբաղեցնել։ Մուտքի մյուս կետը գտնվում է Ֆիլադելֆիական երթուղու շուրջ, Ռաֆահից ոչ հեռու, ծայր հարավում։

Անցյալում Իսրայելը օգտագործում էր դեպի Գազա նայող դիրքերը, որպեսզի փորձի կտրել կապը Գազա քաղաքի եւ հարավի միջեւ։

ՀԱՄԱՍ-ը եւ այլ խմբավորումներ Գազայի հատվածում հասկանում են, որ այդ երթուղիները կարող են օգտագործվել իսրայելական ուժերի կողմից, եւ հաճախ պաշտպանության առաջնագծերը կգտնվեն այդ շրջաններում, որոնք նախկինում եղել են ծանր մարտերի թատերաբեմ։

Իսրայելի համար տեղանքը քաղաքային շրջաններում ավելի բարդ է դառնում։ Բարձրահարկ բնակելի թաղամասերն այնպիսի վայրերում, ինչպիսին են Ջաբալիան եւ Բեյթ Լահիան, դուրս են գալիս դեպի Գազա քաղաքի հյուսիսային մատույցներ, իսկ գլխավոր ճանապարհը հյուսիսից հարավ սահմանակից է արդյունաբերական շրջաններին, որոնք ՀԱՄԱՍ-ն օգտագործել է նախկինում, պաշտպանության համար։

Գազայի կենտրոնի եւ Խան-Յունիսից արեւելք տեղանքն ավելի բաց է, բայց գյուղերը եւ բարձր շենքերը թաքստարան են ծառայում ՀԱՄԱՍ-ի համար։

Կմտնե՞ն արդյոք իսրայելցիները գլխավոր քաղաքներ

Իսրայելական ուժերը  ենթարկվել են ուժեղ գրոհների՝ փորձելով առաջ շարժվել դեպի խոշոր քաղաքային կենտրոններ։ ՀԱՄԱՍ-ը եւ այլ խմբավորումներ հակատանկային ականներ եւ հակատանկային կառավարվող հրթիռներն ունեն, որոնք արդյունավետորեն օգտագործում են ականանանետային կրակի հետ միասին։

Շուջեյա բնակելի շրջանում մարտերի մեկ գիշերվա ընթացքում 2014թ. պատերազմի ժամանակ Իսրայելը կորցրեց 13 զինվոր, պաշարման ժամանակ օգտագործվել էին հակատանկային ական եւ գնդացրային կրակ։

Չնայած իսրայելցի զինվորականները պաղեստինյան քաղաքներում զրահատեխնիկայի օգտագործմամբ մարտական գործողություններ վարելու փորձ ունեն՝ Արեւմտյան ափում երկրորդ ինթիֆադայի ժամանակ, այժմ կարծիք կա, որ ՀԱՄԱՍ-ը հակատանկային «Կոռնետ» հրթիռների ավելի մեծ պաշար ունի, որոնք արդյունավետ օգտագործվեցին նաեւ «Հեզբոլլահի» կողմից Լիբանանում, Իսրայելի հիմնական մարտական տանկերի դեմ։

Խումբը նաեւ դրոններ ունի, որոնք նման են Ուկրաինայում օգտագործվողներին, եւ կարող են ռումբեր նետել տրանսպորտային միջոցների ու զորքերի վրա։

Ինչպե՞ս կարձագանքի ՀԱՄԱՍ-ը

ՀԱՄԱՍ-ը իսրայելական բանակի դեմ պայքարի բազմամյա փորձ ունի եւ դարձել է քաղաքային արդյունավետ ուժ։ Այն ունի փորձառու մարտական առաջնորդների կորիզ, որոնք լավ ծանոթ են մարտական գործողություններ վարելու իսրայելական միջոցին, նրանցից ոմանք խոսում են եբրայերեն եւ ուսումնասիրել են իսրայելական բանակը։

Իսրայելի համար լուրջ խնդիր է այն, որ ստիպված է դիմակայել ՀԱՄԱՍ-ի պատրաստված դիրքերին, ներառյալ մարտական թունելները։

Մի ժամանակ ՀԱՄԱՍ-ի թունելների ցանցը սաղմնային վիճակում էր, հիմա խմբավորման ինժեներները զգալի փորձ ունեն պաշտպանված եւ լավ թաքնված ստորգետնյա օբյեկտների կառուցման հարցում, որոնք կարելի է օգտագործել որպես հրամանատարական կենտրոններ եւ զինյալներ ուղարկելու կետեր։

Եվ չնայած Իսրայելն ակնհայտ առավելություն ուներ Գազայի հատվածին հետեւելու հարցում, էժան եւ հեշտ հասանելի քաղաքացիական դրոնները հավասարեցրին խաղի կանոնները՝ թույլ տալով ՀԱՄԱՍ-ին հետեւել իսրայելական գծերին։

Կկարողանա՞ արդյոք Իսրայելը նվաճել Գազայի հատվածը

Չնայած Իսրայելը, հավանաբար, ռազմական պոտենցիալ եւ կամք ունի շաբաթօրյա հարձակումից հետո, գինը բարձր է լինելու իսրայելցի զինվորականների եւ պաղեստինյան քաղաքացիական բնակչության համար, ինչպես նաեւ լինելու է այդ տարածքում պահվող ռիսկ իսրայելցի պատանդների համար։

Գազայի հատվածի լիակատար կրկնակի օկուպացումը չափազանց բարդ խնդիր է լինելու եւ, հավանաբար, դուրս կգա երկարաժամկետ հեռանկարում այն կառավարելու Իսրայելի հնարավորությունների սահմաններից, ինչը ենթադրում է, որ եթե Իսրայելն իսկապես դիմի լիակատար ներխուժման, նրա նպատակը, ամենանյ հավանականությամբ, կլինի ՀԱՄԱՍ-ի լիակատար պարտությունը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: