չորեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2025
Ինչո՞ւ են Ադրբեջանի ԱԳՆ կանչվել Ֆրանսիայի դեսպանը, ԱՄՆ-ի և Գերմանիայի գործերի ժամանակավոր հավատարմատարները

Ինչո՞ւ են Ադրբեջանի ԱԳՆ կանչվել Ֆրանսիայի դեսպանը, ԱՄՆ-ի և Գերմանիայի գործերի ժամանակավոր հավատարմատարները

Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել երկրում ԱՄՆ-ի, Գերմանիայի և Ֆրանսիայի դիվանագետները: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Ըստ գերատեսչության՝ ԱՄՆ-ի և Գերմանիայի գործերի ժամանակավոր հավատարմատարները, ինչպես նաև Ֆրանսիայի դեսպանն առանձին են կանչվել Ադրբեջանի ԱԳՆ։

Բաքուն պնդում է, որ արևմտյան երկրները խախտել են դրամաշնորհների վերաբերյալ Ադրբեջանի օրենսդրությունը՝ ֆինանսավորելով AbzasMedia լրատվական պորտալը։

  • Կիսվել: