կիրակի, հուլիս 26
26 / 7 / 2026
Ինչի՞ դիմաց է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Պուտինին առաջարկել երկարաձգել հացահատիկի գործարքը

Ինչի՞ դիմաց է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Պուտինին առաջարկել երկարաձգել հացահատիկի գործարքը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկել է երկարաձգել հացահատիկի գործարքը՝ SWIFT համակարգին հասանելիության դիմաց, տեղեկացնում է Reuters-ը:

Նշվում է, որ Գուտերեշը Պուտինին խոստացել է հեշտացնել ռուսական սննդամթերքի և պարարտանյութերի արտահանումն Ուկրաինայից Սեւ ծովով հացահատիկի մատակարարումների դիմաց։

Հաղորդվում է նաեւ, որ գլխավոր քարտուղարը պատրաստ է շարունակել առաջարկի քննարկումը Ռուսաստանի Դաշնության հետ։

 

  • Կիսվել: