Ինչ տեսք ունի Ուկրաինայում ռազմական գործողությունների հետևանքով խոցված աշխարհի ամենամեծ տրանսպորտային օդանավը
Նոր լուսանկարներ են հայտնվել աշխարհի ամենամեծ տրանսպորտային ինքնաթիռի՝ ԱՆ-225 «Մրիա»-ից, որը ոչնչացվել է ուկրաինական Հոստոմելի օդակայանի գրավման ժամանակ։
Ինչպես գրում է rbc.ua-ն, այն համաշխարհային ավիացիայի պատմության մեջ ամենամեծ և ամենաբեռնատարողունակ ինքնաթիռն էր, որը ստեղծվել էր մեկ օրինակով։
Նշենք, որ ներխուժման պահին օդանավակայանում ինքնաթիռը վերանորոգվում էր, ուստի չի հասցրել օդ բարձրանալ Ուկրաինայից։
Ուկրաինայի իշխանությունների փոխանցմամբ՝ ինքնաթիռը կվերականգնվի ռուսական կողմի հաշվին։ Դրա համար կպահանջվի մոտ 3 մլրդ դոլար։