հինգշաբթի, հուլիս 4
4 / 7 / 2024
Ինչ են ասել Փեզեշքիանը և Ջալիլին Իրանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի առաջին հեռուստաբանավեճում

Ինչ են ասել Փեզեշքիանը և Ջալիլին Իրանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի առաջին հեռուստաբանավեճում

Parstoday- Իրանի 14-րդ նախագահական ընտրությունների երկրորդ փուլի առաջին հեռուստաբանավեճում Մասուդ Փեզեշքյանը և Սաիդ Ջալիլին իրենց տեսակետներն ու կարծիքներն են հայտնել քաղաքական և մշակութային հարցերի շուրջ, գրում է parstoday.ir-ը:

Իրանի 14-րդ նախագահական ընտրությունները տեղի են ունեցել  2024 թվականի հունիսի 28-ին (1403 թվականի թիր ամսի 8-ին), և թեկնածուներից ամենաշատ ձայները հավաքել են Մասուդ  Փեզեշքյանը և Սաիդ Ջալիլին և անցել նախագահական ընտրությունների երկրորդ փուլ։ Երկուշաբթի երեկոյան Իրանի  ռադիո-հեռուստատեսության կազմակերպությունում  կայացել է  Մասուդ Փեզեշքյանի և  Սաիդ Ջալիլիի  առաջին նախընտրական հեռուստաբանավեճը։ Ավելի քան երկու ժամ տևած բանավեճը ուղիղ եթերով հեռարձակվել է հեռուստաալիքներով։

Parstoday-ի այս հոդվածում կանդրադառնանք այս հեռուստաբանավեճին․

Բովանդակություն

Այս հեռուստաբանավեճում  Մասուդ  Փեզեշքյանն ասել է, որ կառավարման մեջ կա երեք սկզբունք՝ նախ՝ ով է կառավարիչը, երկրորդ՝ ինչպես պետք է աշխատի, երրորդ՝ պատասխանատվության սկզբունքը։ Կառավարման արվեստն այն է, որ մարդը կարող է տարբեր այլընտրանքներ դիտարկել ցանկալի գագաթնակետին ու  նպատակին հասնելու համար։ Նա հավելել է, -Ես կգնամ այս ճանապարհով, եթե չեղավ՝ կգնամ այլ ճանապարհով։ Ինչքան այլընտրանքներ շատ կինեն սեղանին, այդքան մեր հաջողությունը երաշխավորված կլինի:

Փեզեշքյանը նշել է․- Ինձ համար արտաքին քաղաքականությունը նշանակում է ազնվությամբ ու իրատեսությամբ ճանաչել սպասվող սպառնալիքներն ու ճգնաժամերը։ Արտաքին քաղաքականություն նշանակում է փոխգործակցություն, համագործակցություն, ազգային շահերի ապահովում և ներշնչվել իրանական փառավոր քաղաքակրթությունից ու մեծությունից։ Իմ արտաքին քաղաքականությունը հանուն ժողովրդի բարօրության է,  մնալու և կառուցելու մոտիվացիա ստեղծելու, և ապագա սերնդի համար տնտեսական աճ ու զարգացում, հոգեբանական անդորր  և կյանքում կայունություն  ապահովելու համար։

Իրանի 14-րդ նախագահական ընտրությունների թեկնածուն հստակեցրել է, որ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի եւ լուսահոգի Իմամ Խոմեյնիի քաղաքականությունը  ոչ արեւելյան է, ոչ էլ արեւմտյան։ Մեծարգո առաջնորդն ասել է, որ մենք աշխատում ենք՝  նպատակահարմարության, իմաստության և արժանապատվության հիմամբ։ Որտեղ մեր արժանապատվությունը պահպանվի ու մեր շահերը պահանջեն, մենք կգնանք ու կխոսենք։

Սաիդ Ջալիլին ևս այս բանավեճում ասել է, որ ընտրությունների այս օրերին ողջ աշխարհը սպասում էր, թե ինչպիսին կլինի Իրանի նախագահական ընտրությունների արդյունքը, քանի որ դա կանխորոշված ​​հարց չէր։ Ժողովուրդն էր, որ որոշեց իր ձայներով, ինչպես դա կրկնվելու է առաջիկա ուրբաթ օրը։

Իրանի 14-րդ նախագահական ընտրությունների  թեկնածուն նշելով,որ այսօր առկա հզորությունը, առաջընթացն ու հաջողությունը ժողովրդի մասնակցության արդյունքն են,ասել է․-Իմ կառավարության ծրագրերից մեկն անպայման լինելու է այն, որ  տնտեսական, մշակութային և քաղաքական տարբեր ոլորտներում երկրի կառավարման  գործում  մարդկանց մասնակցությունը  օրեցօր ավելի լուրջ և արդյունավետ լինի։

Սաիդ Ջալիլին, անդրադառնալով իր կառավարության կարգախոսին,որն է«Հնարավորությունների մի աշխարհ, թռիչքի Իրան,  յուրաքանչյուր իրանցու փառավոր դերակատարություն», ասել է,- Յուրաքանչյուր իրանցի պետք է զգա, որ կարող է իր տաղանդին համապատասխան դերակատարություն ունենալ, և կառավարությունը պետք է ապահովի այդ դերակատարությունը։ 

Լուսանցքում

Իրանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի առաջին բանավեճը մեկնարկել է  Իրանի Իսլամական Հանրապետության օրհներգի հնչեցմամբ եւ Սուրբ Ղուրանի ընթերցմամբ։

Տարբեր  հարցերի շուրջ Մասուդ Փեզեշքյանի և Սայիդ Ջալիլիի  պինգ-պոնգային երկխոսությունը, այս բանավեճի լուսանցքային հետաքրքիր կետերից էր։

Ջալիլիի օգնելը Փեզեշքյանին Նահջ ալ-Բալաղեն հիշեցնելու հարցում նույնպես այս բանավեճի լուսանցքային կետերից էր։

Այս բանավեճում շատ նկատելի էր երկխոսության էթիկայի պահպանումը երկուսի կողմից։

Բացի այդ, բանավեճի վերջում բժիշկներն ու Ջալիլին գրկել են միմյանց։

Հարկ է նշել, որ  Իրանի 14-րդ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կանցկացվի ուրբաթ օրը  2024 թվականի հուլիսի 5-ին (1403 թ. թիր ամսի 15) ողջ Իրանում։

  • Կիսվել: