շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Թրամփը հայտարարել է, որ Պուտինի նկատմամբ իմ համբերությունն արագորեն սպառվում է

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի նկատմամբ իմ համբերությունն արագորեն սպառվում է

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ իր համբերությունը սպառվում է: Այս մասին նա ասել է Fox News-ի հարցին ի պատասխան, տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Իմ համբերությունը Պուտինի նկատմամբ արագորեն սպառվում է», – ասել է Թրամփը։ Նա բացատրել է, որ հիասթափված է Ուկրաինայում հակամարտության կարգավորման  առաջընթացի դանդաղությունից և սպառնացել է Մոսկվային նավթի և բանկային ոլորտների նոր սահմանափակումներով, ինչպես նաև մաքսատուրքերի սահմանմամբ։

Ավելի վաղ Թրամփը նշել էր, որ սեպտեմբերի 10-ին Լեհաստան երկու տասնյակ ռուսական անօդաչու թռչող սարքերի ներթափանցումը «կարող է սխալմունք լինել»։

«Ոչ, դա սխալմունք չէր», – ուրբաթ առավոտյան պատասխանել է նրան Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին։ «Ես ոչ մեկին չեմ պատրաստվում  պաշտպանել», – ավելի ուշ շարունակել է Թրամփը իր հեռակա բանավեճը եվրոպացի առաջնորդների հետ, որոնք միաձայն դատապարտել էին  անօդաչու թռչող սարքերի ներխուժումը Լեհաստան։

«Նրանք (անօդաչու թռչող սարքերը)միևնույն է չպետք է այնտեղ լինեին»-ասել է նա։ «Մենք նույնպես կցանկանայինք, որ Լեհաստանի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումը սխալմունք լիներ: Բայց դա այդպես չէ: Եվ մենք դա գիտենք», – իր հերթին  գրել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը X սոցիալական ցանցում:

  • Կիսվել: