ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Իլոն Մասկը կայցելի Չինաստան. Bloomberg

Իլոն Մասկը կայցելի Չինաստան. Bloomberg

Ամերիկացի միլիարդատեր, Tesla և SpaceX ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկն ապրիլի 8-ին կայցելի Չինաստան։ Այս մասին հայտնում է Bloomberg -ը։

Մասկի առաջիկա ծրագրերից լավատեղյակ աղբյուրը հայտնել է, որ հայտնի գործարարը մտադիր է այցելել Շանհայում Tesla-ի գործարան, հանդիպել տեղական իշխանության ներկայացուցիչների հետ։

Tesla-ից չեն մեկնաբանել Իլոն Մասկի հնարավոր այցի մասին Bloomberg-ի հարցմանը։ Այդուհանդերձ, լրատվամիջոցը հատկապես ուշագրավ է համարում այցը վերջին շրջանում լարված Չինաստան-ԱՄՆ հարաբերություններին ֆոնին։

Ակնկալվում է, որ այցի ընթացքում Մասկին ուղեկցելու է Tesla-ի փոխնախագահ Թոմ Ժուն։

  • Կիսվել: