Իլոն Մասկի ու Մարկ Ցուկերբերգի մենամարտը կարող է անցկացվել հռոմեական Կոլիզեյում
Ամերիկացի հայտնի գործարար Իլոն Մասկը հայտարարել է, որ Facebook-ի հիմնադիր և սեփականատեր Մարկ Ցուկերբերգի հետ մենամարտ անցկացնելու վերաբերյալ պայմանավորվել է Իտալիայի իշխանությունների հետ:
«Մենամարտը կազմակերպելու են իմ և Ցուկերբերգի հիմնադրամները (ոչ UFC-ն): Ուղիղ հեռարձակում կլինի այս հարթակում (Twitter) և Meta-ում: Այն ամենը, ինչ կհայտնվի տեսախցիկի կադրում, կպատկերի հին Հռոմը, ժամանակակից ոչինչ: Ես խոսել եմ Իտալիայի վարչապետի ու մշակույթի նախարարի հետ: Մենամարտը կկայանա պատմական ինչ-որ վայրում:
Այն ամենը, ինչ տեղի կունենա, հարգանքի տուրք է Իտալիայի անցյալին ու ներկային: Ամբողջ հասույթը կուղղվի վետերաններին»,- գրել է Մասկը X-ի (Թվիթեր) իր էջում:
Նշվում է, որ Իլոն Մասկի ու Մարկ Ցուկերբերգի մենամարտը կարող է անցկացվել հռոմեական Կոլիզեյում, որը երբևէ կառուցված ամենամեծ ամֆիթատրոնն է: