շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ԻԻՀ ԱԳՆ հայտարարությունը՝ ՇՀԿ-ին Թեհրանի անդամակցության գործընթացի վերաբերյալ

ԻԻՀ ԱԳՆ հայտարարությունը՝ ՇՀԿ-ին Թեհրանի անդամակցության գործընթացի վերաբերյալ

Իրանի արտաքին գործերի նախարարությունը շնորհակալություն է հայտնել Շանհայի համագործակցության կազմակերպության բոլոր անդամներին ՝ ԻԻՀ անդամակցությանը համաձայնություն տալու համար և հայտարարել. «Իրանը կազմակերպության շրջանակներում կվարի ակտիվ դիվանագիտություն՝ անդամ երկրների դիվանագիտական կառույցների հետ հարաբերություններն ամրապնդելու համար», գրում է parstoday.com-ը:

Իրանի արտաքին գործերի նախարարությունը ուրբաթ օրը տարածած հաղորդագրության մեջ նշել է. «ՇՀԿ -ի քարտուղարությունը կզբաղվի ամենակարճ ժամկետում կառույցին Իրանի իրավական և վարչական անդամակցության հետ կապված հարցերով»:

Իրանի արտաքին գործերի նախարարությունը հավելել է, որ Շանհայի համագործակցության կազմակերպությանը անդամակցելու Թեհրանի դիմումը կարևոր քայլ է և դրական դեր կխաղա երկկողմ, տարածաշրջանային և միջազգային հարաբերությունների զարգացման հարցում:

  • Կիսվել: