երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԻՀՊԿ-ն ձերբակալել է Իրանում դիվերսիաներ նախապատրաստող խմբավորման անդամների

ԻՀՊԿ-ն ձերբակալել է Իրանում դիվերսիաներ նախապատրաստող խմբավորման անդամների

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ձերբակալել է հակապետական ​​խմբավորման անդամների, որոնք երկրում դիվերսիաներ էին նախապատրաստում, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ իրանական Tasnim գործակալությանը հղումով։

«Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ստորաբաժանումը կոչ է արել Իրանի Կենտրոնական նահանգի գլխավոր հետախուզական վարչությանը կալանավորել հակահեղափոխական խմբի անդամներին, որոնք օտարերկրյա գործակալների ուղղորդմամբ փորձել են զենք ձեռք բերել ահաբեկչություններ իրականացնելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ այս խմբավորման անդամները Իրանում իրավիճակն ապակայունացնելու համար ծրագրել էին մի շարք գործողություններ իրականացնել, նրանց առաջ խնդիր էր դրված անջատել ինտերնետ կապը և էլեկտրոնային հսկողության սարքերը։
Գործակալությունից հայտնել են, որ հինգ հիմնական անդամները կալանավորվել են և հանձնվել դատական ​​համակարգին։ Խմբի ևս երկու գործակալ փախուստի են դիմել, այժմ նրանք հետախուզման մեջ են։

  • Կիսվել: