կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Իդլիբում ՌԴ-ի օդատիեզերական ուժերի ավիահարվածների աճը հակասում է փոխըմբռնման հուշագրին. Թուրքիան՝ Ռուսաստանին

Իդլիբում ՌԴ-ի օդատիեզերական ուժերի ավիահարվածների աճը հակասում է փոխըմբռնման հուշագրին. Թուրքիան՝ Ռուսաստանին

Սիրիայի հյուսիսային Իդլիբ նահանգում Ռուսաստանի օդատիեզերական ուժերի կողմից օդային հարձակումների հաճախակիացման կապակցությամբ մտահոգություն է հայտնել Թուրքիան: Այս մասին երկրի ՊՆ թվիթերյան էջում գրել է նախարար Հուլուսի Աքարը:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Վերջերս Իդլիբում Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ավիահարվածների աճ է գրանցվել: Մենք արդեն նշել ենք, որ դա հակասում է փոխըմբռնման հուշագրին՛՛:

Աքարը հավելել է, որ ներկայում բանակցություններ են ընթանում Մոսկվայի և Անկարայի միջև ծագած հակասությունների շուրջ:

Թուրքիան, նրա խոսքով, պետք է ներկայություն պահպանի Իդլիբում՝ իր հարավային սահմանների անվտանգությունն ապահովելու, ինչպես նաև սիրիացի փախստականների հոսքի աճի դեմ պայքարի համար:

Թուրքիայի պաշտպանության նախարարը Սիրիայում թուրքական զորախմբի նպատակն անվանել է ՛՛սիրիացի եղբայրների անվտանգության ապահովում՛՛:

 

  • Կիսվել: