ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Իդլիբում իրականացվել է ռուս-թուրքական 15-րդ համատեղ պարեկային հերթապահությունը

Իդլիբում իրականացվել է ռուս-թուրքական 15-րդ համատեղ պարեկային հերթապահությունը

Սիրիայի Իդլիբ նահանգով անցնող Հալեպը Միջերկրական ծովի ափին միացնող M4 մայրուղու մի հատվածում իրականացվել է ռուս-թուրքական 15-րդ համատեղ պարեկային հերթապահությունը, գրում է ermenihaber.am-ը:

Այդ մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի պաշտպանության նախարարությունը, որում մասնավորապես ասվում է․

Ռուսական կողմից պարեկային ծառայության ժամանակ օգտագործվել է БТР-82А  և  «Тигр» զրահամեքենաներ: 

Հիշեցնենք, որ Իդլիբում համատեղ պարեկություն իրականացնելու հարցում Մոսկվայի ու Անկարայի միջև համաձայնություն էր ձեռք բերվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ  Թայիփ Էրդողանի` մարտի 5-ին Մոսկվա կատարած այցի ընթացքում:

Թուրքիայի և Ռուսաստանի ղեկավարներն Իդլիբում հրադադար հաստատելուց բացի պայմանավորվել էին, որ թուրքական և ռուսական զինվորական ստորաբաժանումները մարտի 15-ից պարեկություն կիրականացնեն M4 մայրուղու Տրումբա (Սարաքիբ շրջանից 2կմ արևմուտք) - Այն ալ-Հավր հատվածում։

  • Կիսվել: