«Ի ուրախություն մեզ՝ Ռուսաստանի նախագահը Պուտինն է»․ Պեսկովը՝ Կադիրովին
Ռուսաստանի արտաքին քաղաքականության հիմքերը, որը ներառում է Չեչնիան, ձևավորում է երկրի նախագահը։ Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովի խոսքերն առ այն, որ Ուկրաինան կմիացնի Ռուսաստանին։ Այս մասին հայտնում է Ria.ru-ն։
Պեսկովը նշել է, որ Կադիրովը, ինչպես Ռուսաստանի բոլոր քաղաքացիները, կարող է առաջադրվել որպես թեկնածու հաջորդ նախագահական ընտրություններում։
«Բայց ընդհանուր առմամբ, ուզում եմ հիշեցնել, որ Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքականության հիմքերը, որը ներառում է Չեչնիայի Հանրապետությունը, ձևավորում է ռուսական պետության ղեկավարը, և հուրախություն մեզ, Ռուսաստանի պետության ղեկավարը Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինն է»,- հիշեցրել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
Ավելի վաղ Կադիրովն ասել էր, որ եթե ինքը լիներ Ռուսաստանի նախագահը, «վաղուց կվերցներ Ուկրաինան, զորքեր կուղարկեր այնտեղ և կարգի կբերեր»։ Նրա կարծիքով՝ Ուկրաինան այժմ գտնվում է ԱՄՆ-ի վերահսկողության տակ։ Չեչնիայի ղեկավարը նման հայտարարություն է արել 2021 թվականի դեկտեմբերին։