շաբաթ, հունիս 14
14 / 6 / 2025
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետի և Իրանի նախագահի հետ

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետի և Իրանի նախագահի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։ Այս մասին հայտնում են Կրեմլինից։

Նշվում է նաև, որ Պուտինը հեռախոսազրույց է ունեցել նաև Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։

Իսրայելի վարչապետի հետ զրույցում ՌԴ նախագահն ընդգծել է բանակցային գործընթացին վերադառնալու եւ Իրանի միջուկային ծրագրին վերաբերող բոլոր հարցերի լուծման կարեւորությունը։

՛՛Ռուսաստանը հետագայում ևս կնպաստի Իրանի և Իսրայելի միջև հակամարտության դեէսկալացիային՛՛,-ասել է նա:

Նեթանյահուի հետ զրույցում Պուտինը շեշտել է, որ Ռուսաստանը դատապարտում է Իսրայելի գործողությունները, որոնք խախտում են ՄԱԿ-ի կանոնադրությունը և միջազգային իրավունքը: Պուտինը հայտնել է նաև Մոսկվայի պատրաստակամությունը միջնորդական ծառայություններ մատուցելու իսրայելաիրանական հակամարտության կարգավորման գործում։

Իր հերթին Իրանի նախագահը Պուտինի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ Իրանը համարժեք պատասխան կտա։

՛՛ՌԴ-ն կշարունակի սերտ շփումները ինչպես Իրանի, այնպես էլ Իսրայելի ղեկավարության հետ՝ ուղղված իրավիճակի կարգավորմանը, որը հղի է ողջ տարածաշրջանի համար ամենակործանարար հետեւանքներով՛՛,-հայտնել են Կրեմլից՝ ամփոփելով Պուտինի եւ Իրանի նախագահի եւ Իսրայելի վարչապետի հետ հեռախոսազրույցները։

  • Կիսվել: