ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ի՞նչ պայմաններում Իսրայելը կկարգավորի իր հարաբերությունները Թուրքիայի հետ

Ի՞նչ պայմաններում Իսրայելը կկարգավորի իր հարաբերությունները Թուրքիայի հետ

Իսրայելը Թուրքիային հասկացրել է, որ հարաբերությունների ջերմացում չի լինի, քանի դեռ չի փակվել Ստամբուլում ՀԱՄԱՍ-ի գրասենյակը, տեղեկացնում է Ynet-ը:

Նշվում է, որ Իսրայելը դա դարձրել է Անկարա իր դեսպանին վերադարձնելու նախապայման՝  հայտարարելով, որ չի կարգավորի իր հարաբերությունները Անկարայի հետ, քանի դեռ նա չի փակել ՀԱՄԱՍ-ի գրասենյակը, որը գործում է որպես ռազմական թեւ: Այս մասին Ynet-ին հայտնել են Թել Ավիվում իր քաղաքական աղբյուրները:

Հիշեցնենք, որ Անկարայի եւ Թել Ավիվի միջեւ հարաբերությունները ավելի քան մեկ տասնամյակ լարված են եղել՝ սկսած 2010թ. Մավի Մարմարայի միջադեպից, երբ իսրայելցի զինվորները գրավեցին Գազայի հատված շարժվող ՛՛ազատության նավատորմը՛՛` փորձելով ճեղքել դրա դեմ ուղղված շրջափակումը:

Նշենք նաև, որ երկու երկրներն էլ հետ են կանչել իրենց դեսպաններին 2018թ., սակայն քաղաքական ճգնաժամը չի ազդել տնտեսական, առեւտրային եւ զբոսաշրջային կապերի վրա: 

  • Կիսվել: