չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Ի՞նչ է հայտարարագրել ՌԴ նախագահական ընտրություններում գրանցված թեկնածու Պուտինը

Ի՞նչ է հայտարարագրել ՌԴ նախագահական ընտրություններում գրանցված թեկնածու Պուտինը

Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Ռուսաստանի Դաշնությունում կայանալիք նախագահական ընտրություններում գրանցված թեկնածու Վլադիմիր Պուտինի հայտարարագիրը, հայտնում են ռուսական ԶԼՄ-ները:

Նշվում է, որ նրա եկամուտների ընդհանուր գումարը վեց տարվա ընթացքում կազմել է 67 մլն 591 հազար 875 ռուբլի (մոտ 750 հազար ԱՄՆ դոլար)։

Հայտարարագրում նշվում է նաև հետևյալ գույքը՝ 1 բնակարան – 77 քմ, Սանկտ Պետերբուրգում, 1 ավտոտնակ՝ 18 քմ, Սանկտ Պետերբուրգում, 3 մարդատար՝ GAZ M21, 1960, GAZ M21, 1965, Niva, 2009, 1987 թվականի Skif ավտոմեքենայի կցորդ:

Վլադիմիր Պուտինը նաև ունի 10 բանկային հաշիվ, որոնք պարունակում են 54,416,604,52 ռուբլի (մոտ 607 հազար ԱՄՆ դոլար) և Սանկտ-Պետերբուրգ բանկի 230 բաժնետոմս։

  • Կիսվել: