ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրենը բանակցությունների համար կայցելի Մոսկվա

ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրենը բանակցությունների համար կայցելի Մոսկվա

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին կժամանի Ռուսաստան՝ բանակցություններ վարելու Զապորոժիեի ատոմակայանի շուրջ հետագա համագործակցության համար։ Այս մասին նա հայտարարել է RFI ռադիոկայանի եթերում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Նա, մասնավորապես, նշել է. «Երկխոսության կարիք կա: Ուստի հաջորդ շաբաթ ես կլինեմ Ռուսաստանում՝ այս երկխոսությունն իրականացնելու համար»:

Գրոսսին հավելել է, որ իրականում փետրվարի 7-ին կժամանի Ռուսաստան՝ Զապորոժիեի ԱԷԿ-ի տարածքում չորրորդ ստուգման համար։ Նրա խոսքով, ԱԷԿ-ում ԱԷՄԳ-ի աշխատակիցների ներկայությունը հեշտ չէր, սակայն նրանց և Զապորոժիեի ԱԷԿ-ի ռուսական վարչակազմի միջև պահպանվում են մասնագիտական ​​ճիշտ հարաբերություններ։ Այժմ եկել է հարաբերական հանգստության շրջանը, պարզաբանել է գլխավոր տնօրենը՝ նշելով, որ նախկինում ԱԷՄԳ-ի աշխատակիցները ուղղակի հարձակումներ են գրանցել Զապորոժիեի ԱԷԿ-ի վրա։ Գրոսսին չի նշել, թե ում կողմից են դրանք ձեռնարկվել։

«Իրավիճակը շարունակում է մնալ շատ փխրուն։ Կարևոր է շարունակել դիվանագիտությունը և տեխնիկական մոտեցումը»,- եզրափակել է ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրենը։

 

  • Կիսվել: