ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Հզոր, բայց ոչ այնքան ժամանակակից Tomahawk-ի հնարավոր փոխանցումը Կիևին մարտի դաշտում ոչինչ չի փոխի. Պուտին

Հզոր, բայց ոչ այնքան ժամանակակից Tomahawk-ի հնարավոր փոխանցումը Կիևին մարտի դաշտում ոչինչ չի փոխի. Պուտին

Ըստ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Tomahawk-ները հզոր զենք են, միայն թե ոչ այնքան ժամանակակից, գրում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Tomahawk» հրթիռների հնարավոր փոխանցումը Կիևին մարտի դաշտում ոչինչ չի փոխի»,- «Վալդայ-2025-ի» ժամանակ ասել է նա և հավելել, որ նման մատակարարումները կարող են վնաս հասցնել ՌԴ-ի և ԱՄՆ-ի հարաբերություններին։

Ռուսաստանի նախագահն անդրադարձել է նաև ԱՄՆ-ում Չարլի Քըրքի սպանությունը՝ այն որակելով նողկալի վայրագություն։ Նա ցավակցություն է հայտնել քաղաքական գործչի ընտանիքին:

«Չարլի Քըրքի սպանությունը ցույց է տալիս ամերիկյան հասարակության խորը պառակտումը»,-նշել է Պուտինը:

  • Կիսվել: