ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հզոր բանակ ունենալու ուղղությամբ Ադրբեջանն ակտիվ աշխատանքներ է տանում Թուրքիայի հետ. Հասանով

Հզոր բանակ ունենալու ուղղությամբ Ադրբեջանն ակտիվ աշխատանքներ է տանում Թուրքիայի հետ. Հասանով

Ադրբեջանը շահագրգռված է հզոր բանակ ստեղծելու հարցում, և այդ ուղղությամբ Թուրքիայի հետ ակտիվ աշխատանքներ են տարվում։ Այս մասին AZTV-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովը, տեղեկացնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Հասանովը, մասնավորապես, ասել է. ՛՛Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իրավացի է, երբ նշում է, որ աշխարհում զինված բախումների թիվն աճում է։ Ուստի Ադրբեջանը շահագրգռված է հզոր բանակ ստեղծելու հարցում, և մեծ աշխատանք է տարվում այս ուղղությամբ։ Մենք ծանոթանում ենք թուրքական բանակի մարտական ​​գործունեությանը, ուսումնասիրում ենք այն, օգուտ ենք ստանում ՆԱՏՕ-ում նրանց փորձից։ Այս ամենը լավ աջակցություն է մեր մարտական ​​գործունեությանը՛՛։

Նա խոսել է նար Կարսում անցկացված վերջին համատեղ զորավարժություններ մասին, որոնք ավարտվել են փետրվարի 2-ին: Ահյս առնչությամբ Ադրբեջանի պաշտպանության նախարարն ասել է, որ նման եղանակային պայմաններում վարժանքների անցկացումը շատ կարևոր է։

՛՛Ընդհանուր առմամբ, ցանկացած զորավարժություն հետապնդում է որոշակի նպատակներ։ Յուրաքանչյուր զորավարժության ընթացքում ուսումնասիրվում է վերջին շրջանում աշխարհում տեղի ունեցող հակամարտությունների, պատերազմների փորձը։ Բնականաբար, զորավարժություններում կիրառվում է դրական փորձը, այն ուսումնասիրվում է և հետագայում գործնականում կիրառվում՛,-նշել է նա։

Հասանովը նաև հավելել է. ՛՛Յուրաքանչյուր երկիր պետք է ունենա հզոր բանակ, որպեսզի հակառակորդը հավակնություններ չունենա օտար տարածքների նկատմամբ՛՛:

  • Կիսվել: