շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հյուսիսկորեական լրատվամիջոցը հրապարակել է Կիմ Չեն Ընի՝ այսօր գրված նամակը

Հյուսիսկորեական լրատվամիջոցը հրապարակել է Կիմ Չեն Ընի՝ այսօր գրված նամակը

Այսօր հյուսիսկորեական պետական լրատմավիջոցը հրապարակել է երկրի ղեկավար Կիմ Չեն Ընի նամակը՝ ուղղված Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսային, որով վերջինիս շնորհավորում է Անկախության օրվա առթիվ, տեղեկացնում է CNN-ը:

Ինչպես հաղորդվոմ է՝ նամակի իսկությունը պարզելու միջոցներ չկան՝ հաշվի առնելով վերջին մեկ շաբաթվա ընթացքում մի շարք երկրների կառավարությունների պաշտոնական ներկայացուցիչների հաղորդումները Կիմ Չեն Ընի առողջական վիճակի մասին:

Նշվում է, որ հյուսիսկորեացի առաջնորդի նամակը թվագրված է 2020թ. ապրիլի 27-ին: Նամակի հրապարակման մասին լուրը հայտնվել է՝ նրա առողջական վիճակի և անգամ մահվան մասին լուրերի ֆոնին: Հոնկոնգյան և ճապանական աղբյուրները նման ենթադրություններ են արել, երբ Կիմ Չեն Ընը բաց է թողել իր պապի ծննդյան արարողությունն ապրիլի 15-ին:

Ռամաֆոսային ուղղված նամակում վերջինս իր վստահությունն է հայտնում, որ երկու երկրների բարեկամությունը հավերժ կշարունակի ընդլայնվել և զարգանալ:

 

  • Կիսվել: