կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հյուսիսային Կորեան փոքր հեռահարության չորս բալիստիկ հրթիռ է արձակել Դեղին ծովի ուղղությամբ. հարավկորեացի զինվորականներ

Հյուսիսային Կորեան փոքր հեռահարության չորս բալիստիկ հրթիռ է արձակել Դեղին ծովի ուղղությամբ. հարավկորեացի զինվորականներ

Այսօր Հյուսիսային Կորեան փոքր հեռահարության չորս բալիստիկ հրթիռ է արձակել Դեղին ծովի ուղղությամբ: Այս մասին հայտնել են հարավկորեացի զինվորականները, տեղեկացնում է Yonhap-ը:

Նշվում է, որ հրթիռներն անցել են մոտ 130 կմ, մինչև 20 կմ բարձրությամբ:

Նախօրեին ՄԱԿ-ում Չինաստանի մշտական ներկայացուցիչը Անվտանգության խորհրդի նիստում կարծիք է հայտնել, որ ԿԺԴՀ-ի հրթիռային արձակումներն ուղղակիորեն կապված են ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի լայնածավալ զորավարժությունների հետ, որոնց ընթացքում հարյուրավոր ինքնաթիռներ են գործարկվում: Նա ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Կորեական թերակղզում լարվածության աճի և առճակատման հանգեցնող գործողությունները:

 

  • Կիսվել: