երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ, որը, ենթադրաբար, եղել է բալիստիկ հրթիռ։ Այդ մասին հաղորդում է Yonhap գործակալությունը։

Կորեայի Հանրապետության զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի տվյալներով՝ արձակված հրթիռը, ամենայն հավանականությամբ, միջին հեռահարության բալիստիկ հրթիռ է։

Հրթիռն արձակվել է տեղի ժամանակով առավոտյան 6։53-ին, նախքան ծովն ընկնելն այն թռել է շուրջ 600 կմ։

Հաղորդվում է, որ հրթիռն ընկել է Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտուց դուրս։

Հունվարի 14-ին Հյուսիսային Կորեան արձակել էր պինդ վառելիքով միջին հեռահարության բալիստիկ հրթիռ՝ հիպերձայնային մարտագլխիկով։ Բացի այդ, մի քանի անգամ արձակվել են թևավոր հրթիռներ:

  • Կիսվել: