ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հյուսիսային Կորեան հերքել է Ռուսաստանին զենք մատակարարելու շուրջ տեղեկատվությունը

Հյուսիսային Կորեան հերքել է Ռուսաստանին զենք մատակարարելու շուրջ տեղեկատվությունը

Հյուսիսային Կորեայում հայտարարել են, որ երբեք սպառազինություն չեն արտահանել Ռուսաստան եւ չեն պլանավորում դա անել:

յդ մասին հաղորդել Է «Ռյոնհապ» հարավկորեական գործակալությունը՝ վկայակոչելով հյուսիսկորեական պաշտոնական ԶԼՄ-ների:
 
«Մենք կրկին հստակորեն հայտարարում ենք, որ մենք երբեք չենք ունեցել Ռուսաստանի հետ «զենքի մատակարարման շուրջ գործարք», եւ մենք պլաններ չունենք դրանք կնքել ապագայում»,-գործակալությունը մեջբերում Է ԿԺԴՀ-ի զինվորականների հայտարարությունը, որը տարածել Է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը:
 
Փենյանի կարծիքով, նման մատակարարումների մասին լուրերը տարածում Է Վաշինգտոնը: Սեպտեմբերին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ընթացքում Կազմակերպությանն առընթեր ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբեզնյան ԱՄՆ-ին եւ Մեծ Բրիտանիային խնդրել Է ներկայացնել այն բանի ապացույցները, որ Ռուսաստանն իբր սպառազինություն Է գնում Իրանից եւ ԿԺԴՀ-ից:
 
«Ելույթների ընթացքում (ՄԱԿ-ի ԱԽ-ում արեւմտյան դիվանագետների) ուշադրություն Է գրավել եւս մեկ թեզիս: Դա ԱՄՆ-ի եւ Միացյալ Թագավորության անառարկելի պնդումն Է այն մասին, թե Ռուսաստանն իբր սպառազինություն Է գնում Իրանից եւ ԿԺԴՀ-ից:
 
Ես կցանկանայի այժմ նրանց խնդրել՝ կա՛մ ներկայացնել ապացույցներ, կա՛մ խոստովանել ոչ հավաստի տեղեկատվության տարածումը ՄԱԿ-ի Անվտանգության անդամների շրջանում»,-հայտարարել Է նա, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

  • Կիսվել: