հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հյուսիսային Կորեան հայտնել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքի մասին

Հյուսիսային Կորեան հայտնել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքի մասին

Հյուսիսային Կորեան տեղեկացրել է, որ երկրում կորոնավիրուսով վարակված առաջին անձը երեք տարի առաջ Հարավային Կորեա փախած քաղաքացին է: Տեղական լրատվամիջոցի հաղորդմամբ, փախուստի դիմած անձը 2019-ի հուլիսին անօրինական կերպով հատելով Կորեաների միջև սահմանը վերադարձել է Հյուսիսային Կորեա:

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Քիմ Ջոնգ Ընը երկրում արտակարգ դրություն է հայտարարել և փակել այն հատվածը, որտեղ գրանցվել է վարակման դեպքը, գրում է «Ամերիկայի ձայն»-ը։ 

Հյուսիսային Կորեան երկար ժամանակ պնդում էր, թե իրենք կորոնավիրուսով վարակվածներ չունեն, թեև միջազգային մասնագետները դա անհնարին էին համարում:

Համավարակի տարածումը Հյուսիսային Կորեայի համար ծայրաստիճան վտանգավոր կլինի, քանի որ երկրի շատ հատվածներում չքավորություն է տիրում, իսկ առողջապահության համակարգը տկար է:

  • Կիսվել: