ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Հյուսիսային Կիպրոսը պետք է միանա Թուրքիային. Բահչելի

Հյուսիսային Կիպրոսը պետք է միանա Թուրքիային. Բահչելի

«Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին Կիպրոսի թուրքական հատվածի՝ այսպես կոչված «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության» խորհրդարանի անդամներին կոչ է արել քվեարկության դնել Թուրքիային միանալու հարցը։

Բահչելիի հայտարարությունը հնչել է Հյուսիսային Կիպրոսում կիրակի օրը կայացած նախագահական ընտրություններից հետո, որոնցում հաղթել է հույների հետ հաշտեցման կողմնակից Թուֆան Էրհուրմանը։

«Հյուսիսային Կիպրոսի խորհրդարանը պետք է շտապ նիստ գումարի, չեղարկի ընտրությունների արդյունքները և քվեարկի Թուրքիային միանալու օգտին»,-ասել է նա:

  • Կիսվել: