շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
«Հյուսիսային հոսք»-երի պայթյունին մասնակցության կասկածանքով Իտալիայում ձերբակալվել է Ուկրաինայի քաղաքացի

«Հյուսիսային հոսք»-երի պայթյունին մասնակցության կասկածանքով Իտալիայում ձերբակալվել է Ուկրաինայի քաղաքացի

Իտալիայում Ուկրաինայի մի քաղաքացի է ձերբակալվել, որը մեղադրվում է Ռուսաստանից Եվրոպա տանող Nord Stream՝ Հյուսիսային հոսք ստորջրյա գազատարների վրա պայթուցիկ սարքեր տեղադրելու, դիվերսիայի կազմակերպելու համար: Այս մասին հայտարարել են գործը քննող գերմանացի դատախազները, տեղեկացնում է Der Spiegel-ը:

Նրանք, մասնավորապես, նշել են. «Սերգի Կ.-ն ձերբակալվել է հինգշաբթի առավոտյան Իտալիայի Ռիմինի նահանգում՝ եվրոպական կալանքի օրդերի հիման վրա։ Ենթադրվում է, որ նա «գործողության համակարգողներից է եղել»:

Հիշեցնենք, որ 2022-ի սեպտեմբերին՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժումից մի քանի ամիս անց, հզոր պայթյուններ տեղի ունեցան Nord Stream խողովակաշարերում, որոնք երկար ժամանակ ռուսական գազ էին մատակարարում Եվրոպա։

Արևմուտքը սկզբում Ռուսաստանին էր մեղադրել, Մոսկվան հերքել էր մեղադրանքները։ Գերմանացի քննիչները ավելի ուշ հայտարարեցին ուկրաինական հանցավոր մի խմբավորման մասին, որը, ենթադրաբար, վարձակալել էր «Andromeda» զբոսանավը՝ հարձակումն իրականացնելու համար:

  • Կիսվել: