շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
«Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքը համապատասխանում է ամբողջ աշխարհի շահերին. Հնդկաստանի ԱԳՆ

«Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքը համապատասխանում է ամբողջ աշխարհի շահերին. Հնդկաստանի ԱԳՆ

«Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքը համապատասխանում է ամբողջ աշխարհի շահերին: Այս մասին Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը:

Նրա խոսքով՝ Հնդկաստանի համար այդ նախագիծն ամենամեծ առաջնահերթությունն է:

Ավելի վաղ Հայաստանում Հնդկաստանի դեսպան Նիլակշի Սահա Սինհան ավելի վաղ հայտարարել էր, որ Հնդկաստանը ողջունում է «Չաբահար» նավահանգստի զարգացմանը մասնակցելու Երևանի որոշումը և պատրաստ է աշխատել Երևանի հետ՝ Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի շրջանակներում։

 

  • Կիսվել: