երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հութիների կողմից հարձակման ենթարկված բրիտանական նավը խորտակվել է

Հութիների կողմից հարձակման ենթարկված բրիտանական նավը խորտակվել է

Այսօր Եմենի հութի ապստամբները հայտարարել են, որ հարձակվել են Ադենի ծոցում բրիտանական RUBYMAR նավի վրա՝ օգտագործելով հականավային հրթիռներ, տեղեկացնում է Al-Mayadeen-ը:

Իր հերթին Sky News Arabia-ն ավելի ուշ իր թվիթերյան էջում հայտնել է, որ հութիների հարձակման ենթարկված բրիտանական նավը խորտակվել է։ Բացի այդ, հութիները խոցել են նաև ամերիկյան MQ9 անօդաչու թռչող սարքը:

ԱՄՆ զինված ուժերն էլ հաղորդել է, որ շաբաթ ամերիկացի զինվորականները ոչնչացրել են հութիների երեք հականավային թևավոր հրթիռ, ստորջրյա և վերգետնյա դրոններ։

ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը նշել է, որ սա առաջին դեպքն է, երբ զինվորականները հութիների մոտ ստորջրյա դրոն են հայտնաբերել։

 

  • Կիսվել: