երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հուսով ենք, որ երբ հատուկ գործողությունից հետո Մոսկվան հասնի իր նպատակներին, Արևմուտքը կդադարի միաբևեռ աշխարհի խթանումը. Լավրով

Հուսով ենք, որ երբ հատուկ գործողությունից հետո Մոսկվան հասնի իր նպատակներին, Արևմուտքը կդադարի միաբևեռ աշխարհի խթանումը. Լավրով

Ռուսաստանն ակնկալում է, որ այն բանից հետո, երբ Մոսկվան Ուկրաինայում հասնի ռուսական հատուկ գործողության նպատակներին, Արևմուտքը կդադարի «միաբևեռ աշխարհի խթանումը» և ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքների խախտումը: Այս մասին չորեքշաբթի Օմանի արտաքին գործերի նախարար Բադր բեն Համադ բեն Համուդ ալ Բուսաիդիի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Մենք հուսով ենք և ակնկալում ենք, որ մեր ռազմական գործողության ավարտը՝ դրա շրջանակում դրված բոլոր նպատակներին հասնելով, կօգնի դադարեցնել Արևմուտքի փորձերը՝ խարխլելու միջազգային իրավունքը, անտեսելու և կոպտորեն խախտելու ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքները, ներառյալ պետությունների ինքնիշխան իրավահավասարության սկզբունքը, և կստիպի Արևմուտքին դադարեցնել այսպես կոչված «միաբևեռ աշխարհի» խթանումը, որտեղ գերիշխում են ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները»,- ասել է ՌԴ դիվանագիտական գերատեսչության ղեկավարը։

Նա նշել է, որ Մոսկվան բացարձակապես չի ցանկանում պատերազմ Եվրոպայում, մինչդեռ Արևմուտքը խոսում է Ուկրաինայի հետ կապված իրավիճակում Ռուսաստանի Դաշնությանը հաղթելու անհրաժեշտության մասին:

«Եթե ձեզ անհանգստացնում է Եվրոպայում պատերազմի հեռանկարը, մենք դա ընդհանրապես չենք ուզում, բայց ես ձեր ուշադրությունն եմ հրավիրում այն փաստի վրա, որ Արևմուտքն է, որ անընդհատ, համառորեն հայտարարում է, որ այս իրավիճակում Ռուսաստանին պետք է պարտության մատնել։ Եզրակացություններն ինքներդ արեք»,- ասել է Լավրովը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: