շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հունվարից Վրաստանում նվազագույն կենսաթոշակը կբարձրանա

Հունվարից Վրաստանում նվազագույն կենսաթոշակը կբարձրանա

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտնել է, որ հունվարից Վրաստանում բոլոր թոշակառուների կենսաթոշակը կբարձրանա, գրում է jnews.ge-ն:

70 տարեկան և բարձր թոշակառուների թոշակը բարձրլեռնային բնակավայրերում կկազմի 440 լարի, մյուս շրջաններում՝ 365 լարի։

Վարչապետը նշել է, որ մինչև 70 տարեկանների թոշակը կկազմի 300 լարի, իսկ բարձրլեռնային բնակավայրերում մինչև 70 տարեկաններինը՝ 355 լարի։

«Կենսաթոշակից բացի նախատեսել ենք նաև հաշմանդամների սոցիալական նպաստի բարձրացում՝ 65 լարիով, կավելանա նաև այլ կատեգորիայի հաշմանդամների նպաստը»,- հայտարարել է վարչպետ Ղարիբաշվիլին։

  • Կիսվել: