երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Հունգարիայի խորհրդարանը հավանություն է տվել Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին պայմանագրի կասեցմանը

Հունգարիայի խորհրդարանը հավանություն է տվել Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին պայմանագրի կասեցմանը

Հունգարիայի Պետական ​​ժողովի պատգամավորները քվեարկել են Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին պայմանագրին (ԵՍՍ) երկրի մասնակցությունը կասեցնելու օգտին։ Ապրիլի 10-ին կայացած քվեարկության ժամանակ 177 խորհրդարանական պաշտպանել է այդ որոշումը, հինգը դեմ է արտահայտվել՝ հայտնում է Daily News Hungary-ն։ Այժմ փաստաթուղթը պետք է ստորագրի Հունգարիայի նախագահը:

2023 թվականի նոյեմբերին պայմանագիրը կասեցնելու որոշում են կայացրել ՆԱՏՕ-ի բոլոր երկրները՝ ի պատասխան Մոսկվայի նմանատիպ քայլի։ Ճանաչելով պայմանագրի դերը որպես Եվրատլանտյան անվտանգության ճարտարապետության հիմնաքար՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրներն անընդունելի են համարել, որ իրենք պետք է հետևեն պայմանագրին, իսկ Ռուսաստանը՝ ոչ:

«Արդյունքում փաստաթղթի մասնակիցները որոշել են կասեցնել ԵՍՍ պայմանագիրը այնքան ժամկետով, որքան կպահանջվի»,- ասված է դաշինքի երկրների հայտարարության մեջ։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պայմանագիրը չեղյալ հայտարարելու մասին օրենքը ստորագրել է 2023 թվականի մայիսին, պայմանագրից դուրս գալու ընթացակարգն ավարտվել է վեց ամիս անց՝ նոյեմբերի 7-ին։

  • Կիսվել: