երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հունգարիան ստացել է ԵՄ-ի կողմից նախկինում արգելափակված 75 միլիոն եվրոն

Հունգարիան ստացել է ԵՄ-ի կողմից նախկինում արգելափակված 75 միլիոն եվրոն

Հունգարիան Եվրամիությունից ստացել է հավելյալ ավելի քան 75 միլիոն եվրո, որը մինչև վերջերս Բրյուսելը պահում էր՝ սպասելով, որ Բուդապեշտը կհետևի օրենքի գերակայության պահանջներին, հայտնում են ԶԼՄ-ները:

Նշվում է, որ Հունգարիայի ֆինանսների նախարար Միխայ Վարգան տեղեկացրել է, որ գումարը ստացվել է ԵՄ համախմբման հիմնադրամից։ 
Նրա խոսքով՝ այդ միջոցները կօգտագործվեն շրջակա միջավայրի և էներգաարդյունավետության գործառնական ծրագրի շրջանակում, ինչպես նաև կուղղվեն կուղղվի երկրի տնտեսության կանաչ և թվային անցման համար ներդրումների իրականացմանը:

Հավելենք, որ Բրյուսելը շարունակում է արգելափակել Բուդապեշտին հասանելիք մոտ 20 միլիարդ եվրոն՝ պնդելով, որ նա դեռ չի կատարել դրանք ստանալու բոլոր պայմանները:

  • Կիսվել: