երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Հունգարիան պայման է դրել ԵՄ-ի առաջ` հօգուտ Վրաստանի

Հունգարիան պայման է դրել ԵՄ-ի առաջ` հօգուտ Վրաստանի

Հունգարիան Ուկրաինայի հետ ԵՄ անդամակցության բանակցությունների մեկնարկին կաջակցի միայն այն դեպքում, եթե ԵՄ անդամ մյուս երկրները համաձայնեն Վրաստանին միաժամանակ թեկնածուի կարգավիճակ տրամադրել, գրում է aliq.ge-ն:

Այս հայտարարությունն արել է «Ազատություն» ռադիոկայանի եվրոպական բյուրոյի խմբագիր Ռիկարդ Յոզվիակը` վկայակոչելով անանուն դիվանագիտական ​​աղբյուրները։

Նշենք, որ ըստ ներկա իրավիճակի վերաբերյալ զեկույցի` ԵՄ-ն համարում է, որ Ուկրաինան յոթ առաջնահերթություններից երկուսն է կատարել, Մոլդովան՝ իննից երեքը, իսկ Վրաստանը՝ 12-ից ընդամենը երեքը։

 

  • Կիսվել: