Հունգարիան միակն է Եվրոպայում, որ ձգտում է խաղաղության, քանի որ եվրոպական մյուս կառավարությունները դեռ հավատում են, որ Ուկրաինան կարող է հաղթել. Օրբան
Հունգարիան միակ երկիրն է Եվրոպայում, որ ձգտում է խաղաղության, քանի որ եվրոպական մյուս կառավարությունները դեռ հավատում են, որ Ուկրաինան կարող է հաղթել։ Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ լրագրողներին հարցազրույց տալիս ասել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը:
Իր հերթին Թրամփն ասել է, որր Մոսկվան չի ցանկանում դադարեցնել պատերազմը: Նա միևնույն ժամանակ հույս է հայտնել, որ ի վերջո հնարավոր կլինի հասնել խաղաղության:
Ինչ վերաբերում է Բուդապեշտում Թրամփ-Պուտին հնարավոր հանդիպմանը՝ ԱՄՆ նախագահը չի բացառել, որ այն տեղի կունենա, երբ դրա համար պայմաններ կստեղծվեն, և կարևոր արդյունքներ կտա:


